Հայ ժողովրդի պատմության այս կարևորագույն օրվա՝ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի պատվին, թողարկվել է սահմանափակ քանակով արծաթե հուշամեդալների հավաքածու ՝ 2800 օրինակ: Հուշամեդալի դիմերեսին պատկերված է քաղաքի հիմնադրի՝ Արգիշտի Ա արքայի դիմանկարը, հակառակ կողմում` Երևանի քաղաքապետարանի շենքը: Յուրաքանչյուր հուշամեդալ համարակալված է: Հուշամեդալի հետ տրվում է նաև անհատական համարով և գնորդի անունով վկայագիր: Այս հուշամեդալը հիանալի նվեր է հարազատներին և սիրելի մարդկանց իրապես արժեքավոր և խորհրդանշական հուշ պարգևելու համար: Հուշ, որը կփոխանցվի սերնդե սերունդ և կդառնա տվյալ ընտանիքի պատմության մի մասնիկը:
Արժեքը - 65.000 դր․
Մետաղը - 925° հարգի արծաթ
Հուշամեդալի քաշը - 27 գ․
Հուշամեդալի տրամագիծը - 39 մմ․
Դրամաշուրթը - հարթ
Տպաքանակը – 2800 հատ
Թողարկման տարեթիվը- 2018
Քարը - սև տուֆ / դեղին ֆելզիտ
Տուփի փայտը - հաճարենի
Քաշը (ընդամենը) - 484 գ․
Ուրարտուի (Վանի թագավորության) արքա Արգիշտի Ա-ն գահակալել է մ.թ.ա. 786 - 764 թթ: Ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի» և «Նաիրի», իսկ Աստվածաշնչում ՝ «Արարատ»: Հին պարսկական և էլամական մ.թ.ա. 517 թ. արձանագրություններում Ուրարտուն անվանել են նաև «Աարմինա» և «Հարմինույա» :Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին թագավորությունը դարձավ ամենահզորը Մերձավոր Արևելքում: Մ.թ. ա. 786-781 թթ. Արգիշտի Ա-ի գահակալության օրոք Վանի թագավորության սահմանները հասան մինչև Փոքր Ասիա, արևելքում ՝ մինչև Զագրոսյան լեռները, հարավում ՝ ընդհուպ մինչև Բաբելոն: Մ.թ.ա. 782 թ.-ին Արգիշտի Ա-ն Արին Բերդ լեռան վրա հիմնեց Էրեբունի քաղաք - ամրոցը, որի անունից էլ ծագել է Երևան անունը:
1950թ.-ին Էրեբունի ամրոցում անցկացված պեղումների ժամանակ
հայտնաբերվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման մասին
Արգիշտի Ա-ի թողած սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է.
«Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
ՄԵՏԱՂ Արծաթ 925°
ՏՈւՓ Հաճարենի
ԿՇԻՌ 12 գր․
֏ 35 000
ՄԵՏԱՂ Արծաթ 925°
ՏՈւՓ Հաճարենի
ԿՇԻՌ 11 գր․
֏ 30 000
ՄԵՏԱՂ Արծաթ 925°
ՏՈւՓ Հաճարենի
ԿՇԻՌ 14 գր․
֏ 25 000
Հուշամեդալների հավաքածուի վաճառքից ստացված հասույթի մի մասը ընկերությունը մտադիր է ուղղել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բարեկարգմանը և սոցիալական նշանակության խնդիրների լուծմանը:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ:
<ԷՐԵԲՈՒՆԻ> ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ:
47withlove@gmail.com
+374 11 47 47 47
+374 77 47 11 47
+1 (818) 606-1237