ԱՐԳԻՇՏԻ Ա
Արծաթե հուշամեդալների սահմանափակ հավաքածու
Երևան քաղաքի հիմնադրող
Ուրարտուի արքա
ԱՐԳԻՇՏԻ Ա
Յուրաքանչյուր հուշամեդալ համարակալված է:
Հուշամեդալի հետ տրվում է նաև անհատական համարով, անվանական հավաստագիր:
Արծաթե հուշամեդալների վերջին 1000 հատը
ոսկեջրված են
1950թ.-ին Էրեբունի ամրոցում
պեղումների ժամանակ հայտնաբերած
ԷՐԵԲՈւՆԻ
ԵՐԵՎԱՆ
Հիմնադրման մասին Արգիշտի Ա-ի թողած սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
Նախագիծը համատեղ իրականացվում է
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան
Երևան քաղաքի պատմության թանգարան
«Արգիշտի Ա» հուշամեդալի յուրաքանչյուր գնորդի «47» ընկերությունը նվիրում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան այցելելու երեք տոմս։
Հուշամեդալների վաճառքից գոյացած հասույթից 4.800.000 ՀՀ դրամ «47» ընկերությունը նվիրաբերելու է Էրէբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանին՝ Կարմիր բլուր հնավայրում հնագիտական նոր պեղումների իրականացման համար։
Երևան քաղաքի պատմության թանգարանին նվիրաբերվող գումարը կծառայի թանգարանի թվայնացմանը։